June 12, 2026 00:42
d4F5ADa91374509F

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ նոր քրեական վարույթ է սկսվել։

Ըստ հաղորդման՝ 2026 թվականի հունիսի 5-ին ստացված հաղորդման համաձայն՝ Վարդան Ղուկասյանը, այլ անձանց հետ խմբի կազմում, 2025 թվականի ընթացքում ՀՀ-ում տարբեր անձանց հետ հանդիպումների և համակիրների հավաքագրման միջոցով առերևույթ կատարել է ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով՝ իշխանությունը յուրացնելուն ուղղված նախապատրաստական գործողություններ։

ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստությունը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, հանցագործության կատարման մեխանիզմները և տալու անձանց արարքներին քրեաիրավական գնահատական։

Այս նոր վարույթը սկսվել է այն ֆոնին, որ Ղուկասյանը նախկինում արդեն կալանավորվել էր կոռուպցիայի մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկացմամբ՝ Վարդան Ղուկասյանը և յոթ այլ անձ մեղադրվում են շորթման և կաշառք ստանալու մեջ, այդ թվում՝ Գյումրիում ապօրինի կառուցված շենքն օրինականացնելու համար 4 միլիոն դրամ (10 հազար դոլար) ստանալու մեջ։ Ըստ քննության՝ Ղուկասյանն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը պահանջել են 1500 քառակուսի մետր ապօրինի կառույցը օրինական դարձնելու դիմաց՝ խոստանալով կեղծել պաշտոնական փաստաթղթերը։