February 23, 2026 11:31
FbNB4EjhcR2

Հունվարի 29-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 30-ին ժամը 11։04-ին։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհի բարդության աստիճանի բարձրացման պատճառով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ։ Ավելի ուշ դեպքի վայր են մեկնել նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 30-ի 23։10-ին։