February 23, 2026 09:58
HY232g6SzD

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ այսօրվանից մեկնարկում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական և լայնածավալ ծրագիրը։

Փոսերի առաջացման հիմնական պատճառները կապված են ձմեռային սեզոնի ազդեցության հետ։ Բազմակի սառչել-հալվել ցիկլերը, ճանապարհային ծածկի մեջ ջրի ներթափանցումը և ձյան դեմ կիրառվող աղի ազդեցությունը թուլացնում են ասֆալտի կառուցվածքը։ Ջուրը, սառչելիս ընդլայնվելով, վնասում է ծածկը, իսկ հետագայում ծանր երթևեկությունը վերջնականապես քանդում է այդ հատվածները։

Ըստ ծրագրի՝ Երևանում կիրականացվի 200 հազար քառակուսի մետր աշխատանք։ Բոլոր վարչական շրջաններում նորոգման աշխատանքները կկազմակերպվեն գիշերային ժամերին՝ երթևեկությանը միջամտելուց խուսափելու համար։ Գործընթացը կկայանա երկու փուլով․ առաջինը՝ վնասված ծածկի կտրումը, երկրորդը՝ նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։

Ապրիլ ամսից էլ նախատեսվում է մեկնարկել միջին նորոգման տարեկան ծրագիրը, որի շրջանակում կկատարվի նաև անձրևընդունիչների, դիտահորերի և նիշերի ուղղում։ Աշխատանքները կլինեն ինտենսիվ և հետևողական։