April 25, 2026 07:16
bY3FkvfgX

Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ կոնգրեսական Աբե Համադեն քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս օրակարգը։

Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հնարավորություններին՝ ընդգծելով տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման վրա հիմնված համագործակցության զարգացման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակական երկխոսության և երկկողմ համագործակցության ամրապնդման հարցում։