April 25, 2026 12:59
HVssc4YB32mR

ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է կազմակերպել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը մանրամասն ներկայացրել է մայիսի 5-ից 6-ը կայանալիք «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի հայեցակարգը և նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Քննարկվել են համաժողովի շրջանակներում իրականացվող «Երևանյան երկխոսություն. երիտասարդ առաջնորդներ 2026» նախաձեռնությանը վերաբերող հարցերը։ Կողմերը մանրամասն քննարկել են համաժողովի հայեցակարգին և այնտեղ մասնակցելու հնարավոր ձևաչափերին։