February 23, 2026 08:17
mxYaW2jG

Հունվարի 29-ին, ժամը 14։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացել է ահազանգ՝ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհի մասին։

ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից ստացված տեղեկությունների համաձայն՝ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհի բարդության աստիճանի բարձրացման պատճառով՝ տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ։ Այս կանչի համաձայն՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։