February 23, 2026 08:08
R6Vhc313T4

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը։

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ողջունել է հանդիպմանը ներկա գտնվող բազմաթիվ ներկայացուցիչների՝ Հայաստանի ոլորտային գերատեսչություններից, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսից, միջազգային կազմակերպություններից, մասնավոր հատվածից և հասարակական կազմակերպություններից։ Նա նշել է, որ հանդիպման հաջողությունը և ծրագրերի արդյունավետ իրագործումը պայմանավորված են ներառական մոտեցմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համախմբմամբ։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՊԳԿ-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա կարևոր դերը կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացման, պարենային անվտանգության ամրապնդման և գյուղական համայնքների կենսապահովման բարելավման գործում։