February 23, 2026 04:59
53Cdv6Svh

Փետրվարի 19-20-ի ընթացքում Երևանում տեղի է ունեցել ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովը։ Այս հանդիպմանը ներկայացված էին ավելի քան 20 երկրներում գործող ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչները։

Խորհրդաժողովի ընթացքում հանգամանալի քննարկվեցին աշխարհասփյուռ հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները։ Կենտրոնական թեմա դարձավ համակարգված եւ ցանցային աշխատանքների կազմակերպումը՝ այդ մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար։

Մասնակիցները հատկապես շեշտեցին ազգային ինքնության, ազգային արժեքների պաշտպանության, ինչպես նաեւ արցախահայության իրավունքների պաշտպանության կարեւորությունը։ Ընդգծվեց, որ այս ուղղություններում աշխատանքները պետք է շարունակվեն հետեւողական եւ միասնական ուժերով՝ բոլոր առկա ճակատներում։