February 23, 2026 09:40
czmR4hAbg

Փետրվարի 5-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Դաֆնե Մարեն գլխավորած պատվիրակությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության միջև 2025-2026 թթ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցերը։

Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը՝ դրանք դրական գնահատելով։ Նա ընդգծել է ձևավորված համագործակցության արդյունքները և նշել, որ այն արդյունավետ է։

Իր հերթին Արման Սարգսյանը բարձր է գնահատել նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։ Նա ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ շարունակական և կառուցողական համագործակցության կարևորությունը՝ որպես երկուստեք օգտակար և հարուստ փորձով համագործակցություն։ Նա նաև հայտնել է պատրաստակամություն դիտարկել և աջակցել համագործակցության նոր առաջարկների իրականացմանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններն ու աջակցությունը։