April 25, 2026 06:13
k6HGdcgsfd

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ եղանակային բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես փակ է Հայաստանի հետ սահմանային անցակետերից մեկը։

Սահմանափակումը գործում է Պարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներքին ավտոմայրուղու 94-ից մինչև 110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) հատվածում։ Այս սահմանափակումը պայմանավորված է ձյան տեղումներով և վատ տեսանելիությամբ։

Հետևաբար, երթևեկությունը դեպի «Նինոծմինդա» – «Բավրա» անցակետ ներկայումս փակ է։