Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ՝ պահանջելով 6 միլիոն դրամի փոխհատուցում։
Հայցի մասին տեղեկությունը հրապարակվել է «Datalex» դատական տեղեկատվական համակարգում։ Ըստ փաստաթղթերի, Փաշինյանը պահանջում է, որ Կարապետյանը հերքի այն տեղեկությունը, թե վարչապետը Կանադայում տուն ունի։
Հայցում նշվում է, որ մայիսի 25-ին Սամվել Կարապետյանը հրապարակել է տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանը Կանադայում տուն ունի։ Փաշինյանի պաշտպանության կողմից պնդվում է, որ այս տեղեկությունը կեղծ է, արատավորում է վարչապետի անունը և չի համապատասխանում իրականությանը։
Հայցի պահանջներից մեկը նաև Կարապետյանից հերքը հրապարակելն է։ Փաշինյանի պաշտպանությունը պահանջում է, որ Կարապետյանը տեսաուղերձ հրապարակի առնվազն երեք զանգվածային լրատվամիջոցների YouTube-յան ալիքներով, որոնցից յուրաքանչյուրն ունի առնվազն 200 000 բաժանորդ։ Տեսաուղերձի վերնագիրը պետք է լինի «2026 թվականի մայիսի 25-ի տեղեկատվության հերքում, որը հանդիսանում է զրպարտություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»։
Բացի այդ, Փաշինյանը պահանջում է Կարապետյանից բռնագանձել նշված 6 միլիոն դրամը։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Սամվել Կարապետյանը նույնպես կրկնակի հայց էր ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով հերքել նրանց հասցեին հնչեցված զրպարտական հայտարարությունները։