February 23, 2026 08:23
zFgBFSD6

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցադիմումի հիման վրա, անվավեր է ճանաչել «Ալմաստ» ԲԲԸ-ի անվամբ 2006 թվականի մարտի 17-ին կատարված իրավունքի պետական գրանցումը։

Դատարանը բավարարել է պահանջը՝ անվավեր ճանաչելով Կադաստրի կոմիտեում «Ալմաստ» ԲԲ ընկերության անվամբ Երևան քաղաքի Ռուբինյանց 28 հասցեում գտնվող՝ 1296 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Համաձայն դատական ակտի՝ դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո հողամասը, որի կադաստրային արժեքը կազմում է շուրջ 49 միլիոն 623 հազար դրամ (մոտ 132.000 ԱՄՆ դոլար), կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով։

«Ալմաստ» ԲԲԸ-ն, որը նախկինում հայտնի էր որպես արհեստական ալմաստների և «Ալմաստ» ալմաստե գործիքի արտադրության գործարան, հիմնադրվել է 1964 թվականի ապրիլին։ 2001 թվականի հուլիսին ձեռնարկությունը սեփականաշնորհվել է «Միջազգային բիզնես-կենտրոն» ՀՁ ՓԲԸ-ի կողմից։ 2009 թվականի մայիսին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է «Ալմաստ» ԲԲԸ-ի (ALMS) 152 բաժնետոմսերի առքուվաճառքի 30 400 դրամի գործարք՝ 200 դրամ միջին կշռված գնով։