April 25, 2026 09:17
YNR3Bc5m

ՀՀ Գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով բռնագանձել 2000-2019 թվականներին ՀՀ պետական եկամուտների նախարարությունում և Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Միհրան Վաչիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության։

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը։

Ըստ դատախազության՝ Միհրան Դավթյանի և նրա կապակցված անձանց կողմից ձեռքբերված գույքի ընդհանուր արժեքը կազմում է 1,1 միլիարդ դրամ։

Հայցադիմումում նշվում է, որ պահանջվում է բռնագանձել հետևյալ գույքը․

14 անշարժ գույք
6 տրանսպորտային միջոց
2 իրավաբանական անձանցում մասնակցություն
բանկերում ներդրված 792 հազար դրամ և 24 հազար ԱՄՆ դոլար ավանդ
5 միլիոն դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք
270 միլիոն 151 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ
796 միլիոն 825 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և համարվում է ապօրինի ծագում ունեցող։

Դատախազությունը նշում է, որ այդ գումարները կամ ապօրինի ծագում ունեցող միջոցների մնացորդները կամ փոխանցվել են բարեխիղճ ձեռքբերողի, կամ դրանց նույնականացումը և բռնագանձումը հնարավոր չէ։