June 13, 2026 01:43
139cB57C30e7ef

Այսօր կառավարության նիստում հաստատվել են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները։

Ըստ ընդունված որոշման՝ 2026 թվականի հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ հայտարարվել է Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։

Զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման ժամկետը սահմանված է 2026 թվականի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվելու է 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։