ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և համատեղ աշխատանքի հնարավոր ուղիները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերին։
Կողմերը համաձայնվել են շարունակել աշխատանքը՝ նպատակ ունենալով խթանել երկու երկրների միջև ռազմական-տեխնիկական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը։