June 13, 2026 02:57
AfCE81

Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հաղորդմամբ՝ երկարատև փակումից հետո Ամբերդ պատմամշակութային համալիր տանող ճանապարհը կրկին բաց է եղել ավտոմոբիլների համար։

Ամբերդը, որը համարվում է հայկական միջնադարյան ճարտարապետության ամենահայտնի և եզակի օրինակներից մեկը, վերաբացվել է այցելուների համար։ Հուշարձանը բաց է հետևյալ ռեժիմով․ երեքշաբթի-կիրակի՝ ժամը 10:00-ից մինչև 20:00, իսկ երկուշաբթի՝ ժամը 10:00-ից մինչև 19:00։

Կոմիտեի տվյալներով՝ Ամբերդ պատմամշակութային համալիրը տարեկան միջինում ընդունում է 25,000-30,000 այցելու։